Բացահայտվել է 172 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ը
07 մայիսի 2026 • 07:06
Մասնավորապես՝
- 74 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 6 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
- 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
- 4-ական դեպք՝ խուլիգանութան, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
- 2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս։
- Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, զենքի, զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սառը զենք կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, կողոպուտի,
- 1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար․ 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։