Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 5-ը

05 մայիսի 2026 • 06:00
Բացահայտվել է 353 հանցագործություն, որոնցից 20-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 47 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 31 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 
  • 26 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 19 դեպք՝ խարդախության,
  • 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 12 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 8 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
  • 5 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 3-ական դեպք՝ կողոպուտի, հրազենի ապօրինի շրջանառության, ավազակության, խուլիգանության,
  • 2-ական դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության,  պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կաշառք տալու, ստանալու։
  • Բացահայտվել են կողոպուտի, ավտոմեքենայի գողության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, գույքին տիրանալու, ինքնիրավչության, դեղերի ապօրինի շրջանառության, հողը փչացնելու, ապօրինի միացում կատարելու, հնագիտական օբյեկտները ոչնչացնելու, սուտ մատնության, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության,  ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելու, հետամտելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 8 դեպք՝ խարդախության,
  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 2 դեպք՝ խարդախության,
  • 1-ական դեպք՝ շորթման, գույքի վնասման, մարմնական վնասվածք պատճառելու։

    Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել` 3-ը։
    Հայտնաբերվել է 5 անհետ կորած։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած 5 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 78-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։