Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-ից 16-ը
16 ապրիլի 2026 • 07:17
Մասնավորապես՝
- 63 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 10 դեպք՝ խարդախության,
- 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
- 2 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության։
- Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, գույքային վնաս պատճառելու, կանխամտածված սնանկության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։