Բացահայտվել է 303 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 13-ից 16-ը
16 փետրվարի 2026 • 07:25
Մասնավորապես՝
- 70 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 52 թմրանյութի հայտնաբերման,
- 25 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
- 20 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 16 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 17 դեպք՝ խարդախության,
- 13 դեպք՝ սառը զենք կրելու,
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 7-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման,
- 5 դեպք՝ ինքնիրավչության,
- 3 դեպք՝ բնակարանային գողության, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
- 2 դեպք՝ ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու:
- Բացահայտվել է ավազակության, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության հասցնելու, հողը փչացնելու, դատական ակտը չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 3 դեպք՝ բնակարանային գողության,
- 2 դեպք՝ խարդախության,
- 1-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, ավտոմեքենային գողության։
- Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
- Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։