Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ը

10 ապրիլի 2026 • 06:35
Բացահայտվել է 166 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ խարդախության,
  • 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթի կեղծիքի,
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման։
  • Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ կաշառք տալու, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։