Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ը

07 ապրիլի 2026 • 06:36

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 8 դեպք՝ խարդախության,
  • 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
  • 5 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության:
  • Բացահայտվել են կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ բնակարանային գողության,
  • 2 դեպք՝ կողոպուտի,
  • 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։