Բացահայտվել է 257 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 3-ից 6-ը
06 ապրիլի 2026 • 08:22
Մասնավորապես՝
- 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 17-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
- 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 6 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
- 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքիրավչության:
- Բացահայտվել են ավազակության, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, վստահված գույքի հափշտակման, հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ վրաերթի։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։