Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում  փետրվարի 12-ից  13-ը

13 փետրվարի 2026 • 07:01

Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 73 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝  խարդախության, 
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 5 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի: 
  • Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի մաքսանենգության, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության։ 

  • Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
  • Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։ 

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։