Համակարգի լրատու

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին

24 մարտի 2026 • 12:04

Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։