Ֆուտբոլը՝ ոստիկանություն–համայնք վստահության ամրապնդման հարթակ․ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է ֆուտբոլային մրցաշար
04 օգոստոսի 2026 • 11:22
ՆԳՆ համայնքային ոստիկանությունն անչափահասների հետ տարվող աշխատանքում կարևորում է ոչ միայն կանխարգելիչ միջոցառումները, այլև այնպիսի նախաձեռնությունները, որոնք նպաստում են ոստիկանություն–համայնք վստահության ամրապնդմանը։
Այդ նպատակով հուլիսի 29-ից 31-ը ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է մինի-ֆուտբոլի առաջնություն։
Խաղին հետևում էին ՆԳՆ ոստիկանության և Ճամբարակի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Մարզական միջոցառմանը մասնակցել են Ճամբարակի 13 դպրոցների 104 աշակերտներ։ Երեք օր շարունակ մարզադաշտում տիրել է մրցակցային և ընկերական մթնոլորտ։ Մասնակիցները ցուցադրել են անզիջում պայքար՝ հավատարիմ մնալով արդար մրցակցության սկզբունքներին։
3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականը՝ Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի, իսկ պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, իսկ առաջնության հաղթողին հանձնվել է հաղթողի գավաթը։