Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
ՏեսանյութերՀամակարգի լրատու

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց

30 հուլիսի 2026 • 15:00

Հուլիսի 29-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները  Երևանի պարեկների հետ Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկությունների հիման վրա առանձնացված հասցեներում և քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներում իրականացրել են թիրախային ստուգումներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն։ 

Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության  կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։