Համակարգի լրատուՏեսանյութեր

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է

23 ապրիլի 2026 • 06:09

Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ, ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ 

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։

Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված համապատասխան փաստաթղթերը, ներկայացվել են նախաքննական մարմին։