Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները․ մանրամասնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը
06 օգոստոսի 2026 • 11:40
Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը, ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմները նոր մարտահրավերներ են ստեղծում ինչպես պետական կառույցների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամ, Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանի հետ հարցազրույցում անդրադարձել է հետևյալ թեմաներին․
✔️ապատեղեկատվության և կիբեռանվտանգության փոխկապակցվածությունը,
✔️Հայաստանի տեղեկատվական միջավայրի հիմնական սպառնալիքները,
✔️սահմանամերձ համայնքների առանձնահատկությունները տեղեկատվական ազդեցությունների տեսանկյունից,
✔️արհեստական բանականության զարգացման հետևանքով առաջացող նոր մարտահրավերները,
✔️ինչպես նաև այն գործնական քայլերը, որոնք քաղաքացիները կարող են ձեռնարկել՝ պաշտպանվելու ապատեղեկատվությունից և կիբեռխարդախություններից։