Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

ՃՏՊ Արտենի գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

22 հունիսի 2026 • 08:03

Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տեղի ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզել է, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZlL» մակնիշների ավտոմեքենաները։ «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտում։

Տասնմեկ քաղաքացի հոսպիտալացվել է, մեկ քաղաքացի՝ զոհվել։ 

Փրկարարները տուժածներից վեցին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և հոսանքազրկել «Ford» մակնիշի ավտոմեքենան։