Համակարգի լրատու

Մասիսի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

13 մայիսի 2026 • 10:03

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 9-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հայանիստ գյուղում կառուցվող մանկապարտեզից գողություն է կատարվել։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա եղբայրները ապրիլ-մայիս ամիսներին մանկապարտեզի տարածքից գողացել են երկաթյա ձողեր։ Նրանք բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը։

36-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։