Համակարգի լրատու

Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն

12 մայիսի 2026 • 17:45

Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ 
Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։ 
Նա և զենքը հայտնաբերվել են։  Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։