Համակարգի լրատու

Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

17 ապրիլի 2026 • 08:19

Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ոստիկանների ու փրկարարաների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։