Համակարգի լրատուՏեսանյութեր

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրներին

15 ապրիլի 2026 • 11:35

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։