Դպրոցականներն այցելել են Պարեկային ծառայության Շիրակի մարզային գումարտակ
22 մայիսի 2026 • 13:00
Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի 9-րդ և թիվ 26 ավագ դպրոցի 11-րդ դասարանների աշակերտները, «Ֆիզիկան քրեագիտությունում» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում, այցելել են Պարեկային ծառայության Շիրակի մարզային գումարտակ։
Դպրոցականները ծանոթացել են պարեկային ծառայության գործունեությանը, ծառայության ժամանակ կիրառվող հատուկ և տրանսպորտային միջոցներին։ Ծանոթացել են նաև դեպքի վայրի պահպանության և պարեկային ծառայության կողմից իրականացվող այլ գործառույթների։
Պարեկները դպրոցականներին են ներկայացրել քրեագիտությանը վերաբերող մի շարք հարցեր։
Օպերատիվ կառավարման կենտրոնում դպրոցականները ծանոթացել են ահազանգերի դեպքում կենտրոնի և պարեկային ծառայության համագործակցությանը։
Նրանք նաև շրջել են պարեկային ծառայության մեքենայով, որի ընթացքում պարեկները ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև վարորդների և հետիոտների կողմից հաճախակի թույլ տրվող խախտումները։