Համակարգի լրատու

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

06 ապրիլի 2026 • 12:23

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Գրիգոր Հակոբյանը։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։