Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն

Արսեն Ոսկանյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1988 թ․ նոյեմբերի 17-ին, Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում։

Կրթություն

2009 թ․ ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակալավրիատը, 2014 թ․՝ մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն

2026 թ․ նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ - ոստիկանության պետի տեղակալ,

2025-2026 թթ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ,

2024-2025 թթ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,

2023-2024 թթ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ,

2021-2023 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ,

2020-2021 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետ,

2020-2020 թթ․ ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,

2019-2020 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ,

2019 թ․՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի պետ,

2018-2019 թթ․՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

2017-2018 թթ․ գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,

2016-2017 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

2012-2016 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր,

2011-2012 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

2010-2011 թթ․՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

2009 թ․ նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ։

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի 18.09.2026 թ․ հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Կոնտակտային տվյալներ

Հեռ․՝ +374
Էլ․ փոստ՝